ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Չտեսնված հայկական կինո»-ի հետքերով

«Չտեսնված հայկական կինո»-ի հետքերով
20.06.2012 | 16:05

Հայաստանում կա կինոթատրոնների պակաս, ֆիլմերի ցուցադրման բազմազանության խնդիր: «ՈՒնենք ընդամենը երեք կինոթատրոն, ինչը հավասարազոր է չլինելուն: Այդ երեք կինոթատրոնները չեն կարող ինչ-որ ստրատեգիա ձևավորել»,- մեզ հետ զրույցում ասաց «Մեկ կադր» միջազգային փառատոնի հիմնադիր-նախագահ ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐԷՆ, տեղեկացրեց նաև, որ քննարկումներ են ընթանում ՆՓԱԿ-ում «Չտեսնված հայկական կինո» խորագրով նախագիծ ստեղծելու վերաբերյալ: «Չտեսնված` երկու իմաստով` չտեսնված լուսավոր կինո, և կինո որ իրականում չենք տեսել,- ասաց նա:- Կցուցադրվեն թե՛ ժամանակակից, թե՛ խորհրդային շրջանի հայկական կինոյի նմուշներ: Գիտենք, որ խորհրդային շրջանում անգամ արտադրվել է հետաքրքիր, լավ կինո, որը մենք չենք տեսել: Եվ հենց այդ «չտեսնել»-ն է ձևավորել տպավորություն, թե հայկական կինո չկա: Իրականում դա կեղծիք է` պարտադրված պատկերացում հասարակությանը»:
Գագիկ Ղազարէի համոզմամբ` հասարակությունն անգամ չգիտի ինչ կինոլեզվի կոնտեքստում նայել կինոն: Որպես սպառող նայելն ու ժամանակ անցկացնելը, դա մի կինո է, բայց կան մարդիկ, որ կինոէկրանից ցուցադրվող պատկերի հանդեպ ունեն մեկ ուրիշ վերաբերմունք ու, կինոռեժիսորի կարծիքով` այդ տեսակի լավ կինոներ նկարահանվել են թե՛ անցյալում, թե՛ այսօր:

Զրույցը Գագիկ Ղազարէի հետ տե՛ս «Իրատես de facto»-ի առաջիկա համարներում


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7192

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ